Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում![]() 18 փետրվարի 2026 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Տիգրան Բասեղյանն ավարտում է իր կարիերան հավաքականում, հայտնում է ՀՖՖ-ն: Իր հայտարարության մեջ Բարսեղյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եղել տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և երկրի գույները պաշտպանելը։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ազգային հավաքականում ինձ մարզած բոլոր մարզիչներին, թիմակիցներիս, հավաքականի բժշկական և ադմինիստրատիվ անձնակազմին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին և, իհարկե, մեր հավատարիմ երկրպագուներին, ովքեր միշտ եղել են մեր կողքին՝ թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ։ Ես շարունակելու եմ աջակցել հավաքականին արդեն նոր՝ երկրպագուի կարգավիճակով։ Մաղթում եմ մեր ազգային հավաքականին հաղթանակներ և մեծ ձեռքբերումներ»,-ասվում է հայտարարության մեջ: Տիգրան Բարսեղյանը Հայաստանի հավաքականում հանդես է գալիս 2016-ից: Նա 32 տարեկան է: Հավաքականի կազմում նա մասնակցել է 64 հանդիպման, դարձել 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |