Արաղչի․ Իրանում բողոքների ընթացքում 3117 մարդ է զոհվել

Արաղչի․ Իրանում բողոքների ընթացքում 3117 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Իրանում վերջին բողոքների ժամանակ 3117 մարդ է զոհվել, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում:

«Պահպանելով լիակատար թափանցիկության խոստումը ժողովրդի առջև՝ Իրանի կառավարությունն արդեն հրապարակել է անկարգությունների հետևանքով զոհված 3117 մարդու անունները, այդ թվում՝ ուժային կառույցների մոտ 200 ներկայացուցչի։

Եթե որևէ մեկը վիճարկում է մեր տվյալների ճշգրտությունը, խնդրում եմ, ապացույցներ տրամարդեք»,-գրել է նա:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) Իրանում իրականացրել է լայնածավալ գործողություններ՝ ուղղված բողոքի ակցիաների ենթադրյալ ղեկավարների ձերբակալմանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առավելագույնը 10–15 օր է հատկացրել Իրանի հետ «գործարքի համար»: Այդ մասին նա ասել է լրագրողներին ինքնաթիռում, դեպի Ջորջիա ուղևորվելիս։ Նա նշել է, որ 10 օրը բավարար կլիներ, իսկ 15 օրը վերջնաժամկետն է։ Նա ընդգծել է, որ գործարքը կկնքվի «այս կամ այն կերպ»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---