«Նոայի» հաղթանակը ճանաչվել է շաբաթվա լավագույնը եվրագավաթում![]() 21 փետրվարի 2026 - 13:36 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ օֆֆի 1/16 եզրափակիչում Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայի» հաղթանակը հոլանդական «Ալկմաարի» նկատմամբ լավագույնն է ճանաչվել եվրագավաթի այս շաբաթվա ընթացքում, գրում է Sputnik Արմենիան Կոնֆերենցիաների լիգայի վրա հղումով: Փետրվարի 19-ին «Նոան» Երևանում նվազագույն 1:0 հաշվով առավելության է հասել հոլանդական «ԱԶ Ալկմաարին» նկատմամբ։ «Նոայի» կազմում հաղթանակը ապահոված գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Համբարձումյանի գոլը հավակնում է ճանաչվել լավագույնը ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի առաջին տուրում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |