Արաղչի․ Իրանը կորոշի, թե երբ կավարտվի պատերազմը

Արաղչի․ Իրանը կորոշի, թե երբ կավարտվի պատերազմը

PanARMENIAN.Net - Թեև պատերազմը սկսել են ԱՄՆ-ն և Իսրայելը, Իրանը կորոշի, թե երբ է ավարտվելու պատերազմը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Մենք երկու տասնամյակ ժամանակ ենք ունեցել ուսումնասիրելու ԱՄՆ բանակի պարտությունները մեր անմիջական արևելքում և արևմուտքում։ Մենք համապատասխան դասեր ենք քաղել»,– գրել է Իրանի գլխավոր դիվանագետը X սոցիալական հարթակում, հայտնում է Tansim-ը:

Նա անդրադարձել է 2000-ականների սկզբին Իրաք և Աֆղանստան ԱՄՆ ռազմական ներխուժումներին։

«Մեր մայրաքաղաքում ռմբակոծությունները որևէ ազդեցություն չունեն պատերազմ վարելու մեր կարողության վրա: Ապակենտրոնացված «մոզաիկ պաշտպանությունը» մեզ հնարավորություն է տալիս որոշելու՝ երբ և ինչպես կավարտվի պատերազմը»,– ընդգծել է Արաղչին։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներից հետո Թուրքիան փաստացի դադարեցրել է Իրանի քաղաքացիների անհատական ​​անցումները դեպի իր տարածք, գրում է Factor.am-ը՝ Turkiye today-ի վրա հղումով։

Չնայած Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ պաշտոնական ցամաքային սահմանային անցակետերը բաց են մնացել, Իրանից մուտք գործել թույլատրվել է միայն Թուրքիայի քաղաքացիներին, մինչդեռ այլ անձինք պահվել են սահմանային դարպասներում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին մնալ անվտանգ գոտիներում և զերծ մնալ ճանապարհորդություններից, եթե դրանք խիստ անհրաժեշտ չեն՝ անվտանգության զգայուն իրավիճակով պայմանավորված։ Իշխանությունները նաև հերքել են սոցիալական ցանցերում տարածված զանգվածային անօրինական սահմանային հատումների մասին տեղեկությունները։

Photo. AFP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---