Հատուկ չվերթով Բեյրութից վերադարձել է «Երևան» երիտասարդական նվագախումբը![]() 4 մարտի 2026 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 4-ի առավոտյան հատուկ չվերթով Բեյրութից վերադարձել է «Երևան» երիտասարդական նվագախումբը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրանք մասնակցում էին «Ալ Բուստան» հեղինակավոր միջազգային փառատոնին: «Շնորհակալություն եմ հայտնում Լիբանանում ՀՀ դեսպանին և լիբանանյան ազգային ավիաընկերությանը՝ մեր երաժիշտների անվտանգ տեղափոխումն ապահովելու համար»,-գրել է Ավինյանը: Լիբանանում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանության դիվանագետները կազմակերպել և իրականացրել են համույթի տեղափոխումն ու ուղեկցումը դեպի օդանավակայան՝ անգամ ռմբահարվող տարածքներով անցնելով։ «Middle East Airlines» ավիաընկերության հետ դեսպանության և Լիբանանի տուրիզմի նախարար Լաուրա Լահուդի բանակցությունների արդյունքում` ավիաընկերությունը, ընդառաջելով ստացված դիմումին, որոշում է կայացրել հավելյալ, հատուկ այդ նպատակի համար չվերթ կազմակերպել։ Մշտական կապ է պահպանվել նաև Երևանի քաղաքապետարանի հետ: Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել համույթի անդամներին Երևան վերադարձնել նախապես նախատեսված ժամկետից զգալիորեն շուտ։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |