Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին մասնակցությունը, Ալիևը՝ խոսել ահաբեկչությունից և պատասխան միջոցներից

Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին մասնակցությունը, Ալիևը՝ խոսել ահաբեկչությունից և պատասխան միջոցներից

PanARMENIAN.Net - Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին:

«Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։ Տվյալ միջադեպը մանրակրկիտ հետաքննություն է պահանջում»,- հայտարարել է պաշտոնյան, հայտնում է 1lurer.am-ը:

Նա ընդգծել է, որ Իրանի հարվածների թիրախ կարող են դառնալ միայն այն պետությունները, որոնք իրենց տարածքն են տրամադրում Իրանի հակառակորդների ռազմակայանները տեղակայելու համար:

Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրի զինված ուժերին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ կապված իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին հաղորդումների հետ, հայտնում է APA-ն:

Ալիևն այս հայտարարությունն արել է մարտի 5-ին անցկացված Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։

«Մենք չենք համակերպվի Ադրբեջանի դեմ իրականացված այս անհիմն ահաբեկչական գործողության և ագրեսիայի հետ»-ասել է նա:

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանի զինված ուժերին հանձնարարել է պատրաստել և իրականացնել պատասխան միջոցներ։

Նա ասել է, որ Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան միջադեպի վերաբերյալ և ներողություն խնդրեն: Նա հավելել է, որ Ադրբեջանը չի մասնակցել և չի մասնակցելու Իրանի դեմ գործողություններին:

Ավիահաղորդակցությունը Նախիջևանում կասեցվել է, ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ուղղություններով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ:Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հանձնվել է բողոքի նոտա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---