Ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչները փորձում են շահել հայկական կողմի համակրանքը22 հունիսի 2009 - 20:03 AMT PanARMENIAN.Net - «Մեզ հայտնի է դարձել, որ ադրբեջանական մտավորականությունը «կրկին» նախաձեռնություն է հայտնել եւ ցանկանում է հանդիպել հայ մտավորականության հետ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղի հարցը»,-հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմից սա շատ խորամանկ քայլ է, քանի որ նրանք փորձում են շահել հայերի համակրանքը: «Ես գտնում եմ, որ այս հանդիպումը վտանգավոր է հայկական կողմի համար: Ի տարբերություն հայերի, ադրբեջանցիները լավ են նախապատրաստվում նման հանդիպումների»,-ասել է Ջամալյանը: Ըստ Ջամալյանի, քանի դեռ հայկական մտավորականությունը պատրաստվում է հերթական «ելքին դեպի աշխարհ», ադրբեջանական կողմը մշակում է «հոգեբանական ճնշման» որոշակի ռազմավարություն, ինչից կարելի է խուսափել, եթե հայերը հոգեբանորեն նախապատրաստվեն նման հանդիպումների, ինչն այս պահի դրությամբ, ցավոք, չկա: Իր հերթին «Armenianhouse.org» էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը կոչ է արել չմոռանալ, որ «մտավորականները սովորական մարդիկ են, եւ նրանցից յուրաքանչյուրը կգործի, ելնելով իր շահից»: Վրթանեսյանը նշել է, որ այսօրվա դրությամբ հայերի համար ոչ մի շահավետ բան չի տեսնում: Հստակ ժամանակն ու հանդիպման վայրը դեռեւս որոշված չէ, հայտնի է միայն, որ երկու երկրների մտավորականների հանդիպումը տեղի կունենա հուլիսին, դեռեւս հայտնի չէ, թե հայկական կողմից ով է հանդես գալու: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |