Արման Ծառուկյանը վերադարձել է UFC-ի Pound-for-pound դասակարգման աղյուսակ![]() 18 մարտի 2026 - 14:36 AMT PanARMENIAN.Net - UFC-ն թարմացրել է քաշային կարգից անկախ (Pound-for-pound) դասակարգման աղյուսակը, որտեղ ընդգրկվել է 15 մարտիկ։ Թարմացված ցուցակում կրկին տեղ է գտել նաև հայ մարտիկ Արման Ծառուկյանը, որը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։ Թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման աղյուսակում Ծառուկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն ամերիկացի Ջասթին Գեյջիին։ Այդ քաշային կարգի գործող չեմպիոնը Իլյա Տոպուրիան է, հայտնում է Factor.am-ը: UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել կիսամիջին քաշային կարգի (մինչև 77 կգ) չեմպիոն Իսլամ Մախաչևը։ 29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում իր նախորդ մենամարտը անցկացրել է 2025 թվականի նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Հայ մարտիկը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, որոնցից 23-ում տարել է հաղթանակ և կրել 3 պարտություն։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |