Մահացել է Չակ Նորիսը![]() 20 մարտի 2026 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի դերասան Չակ Նորիսը մահացել է 86 տարեկանում՝ նրա ընտանիքի փոխանցմամբ։ 86 տարեկանում մահացել է ամերիկացի լեգենդար դերասան Չակ Նորիսը: Այդ մասին հայտնել է նրա ընտանիքը: Նորիսը հանկարծամահ է եղել: «Մեր ընտանիքը խորը կսկիծով հայտնում է, որ մեր սիրելի Չակ Նորիսը հանկարծամահ է եղել մարտի 19-ի առավոտյան»,-ասվում է ընտանիքի գրառման մեջ Instagram-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ TMZ պորտալը հայտնել էր, որ Նորիսին հոսպիտալացրել են Հավայան կղզիներում: երասանը խոսելիս է եղել հեռախոսով ընկերոջ հետ, լավ տրամադրությամբ, և նույնիսկ կատակել է, սակայն նրան անհապաղ բուժօգնություն է պահանջվել: Չակ Նորիսը ծնվել է 1940 թվականի մարտի 10-ին՝ Օկլահոմայում։ Նա լայն ճանաչում է ստացել մարտաֆիլմերում իր դերերով, հատկապես «Զիլ Ուոքերը․ արդարադատություն տեխասյան ոճով» հեռուստասերիալում։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |