Պարա փաուերլիֆթինգի առաջնությունը հետաձգվել է մաքսազերծման խնդիրների պատճառով![]() 26 մարտի 2026 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Պարա փաուերլիֆթինգի (ծանրամարտի) 2026 թվականի Հայաստանի առաջնության անցկացումը հետաձգվել է՝ կապված մարզագույքի մաքսազերծման ուշացման հետ, հայտնել է Պարա փաուերլիֆթինգի ֆեդերացիան: Մրցումային մարզագույքի մաքսազերծման գործընթացի ավարտից հետո առաջնության նոր ժամկետը կհայտարարվի լրացուցիչ։ Պարա փաուերլիֆթինգի (ծանրամարտի) 2026 թվականի ՀՀ առաջնությունը նախատեսվում էր անցկացնել մարտի 28-ին Գյումրիում՝ Գյումրու ՄԲՎԴ մարզադահլիճում: Առաջնության ֆինանսավորումը իրականացվել է պետական բյուջեի միջոցներով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի միջև կնքված դրամաշնորհային պայմանագրի շրջանակում։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է 2026 թվականի մարտի 20-ը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |