ՖԻՖԱ-ն 5 նոր կանոն է հաստատել ֆուտբոլում![]() 27 մարտի 2026 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնապես հայտարարել է նոր կանոնների ներդրման մասին։ Փոփոխությունները կիրառվելու են արդեն ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում անցկացվելիք 2026 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։ Նորամուծությունները միտված են ժամանակի ձգձգման նվազեցմանը և տեսաօգնականների դերի ընդլայնմանը։ Սահմանվել է, որ փոխարինվող խաղացողը պարտավոր է լքել խաղադաշտը 10 վայրկյանի ընթացքում։ Եթե նա չի հասցնում, փոխարինող ֆուտբոլիստը ստիպված է սպասել 1 րոպե, իսկ թիմը այդ ընթացքում կխաղա առանց մեկ խաղացողի, հայտնում է Factor.am-ը: Եզրային նետումների և դարպասից հարվածների համար տրամադրվել է առավելագույնը 5 վայրկյան։ Ժամկետը խախտելու դեպքում գնդակը փոխանցվում է մրցակցին։ Դաշտում բուժօգնություն ստացած ֆուտբոլիստը պետք է դուրս գա խաղադաշտից և կարող է վերադառնալ միայն 1 րոպե անց, եթե տվյալ դրվագում չի պատժվել քարտով։ VAR համակարգի լիազորությունները ընդլայնվել են․ այժմ այն կարող է վերանայել նաև երկրորդ դեղին քարտերի և վիճահարույց անկյունայինների դրվագները։ Միայն թիմի ավագն է իրավունք ունենալու դիմել մրցավարին պարզաբանում ստանալու համար, իսկ մյուս խաղացողները, որոնք կշրջապատեն մրցավարին, կպատժվեն դեղին քարտով։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |