Հայ մարզիկներն Անթալիայում մեդալներ են նվաճել՝ հաղթելով թուրք և ադրբեջանցի մրցակիցներին

Հայ մարզիկներն Անթալիայում մեդալներ են նվաճել՝ հաղթելով թուրք և ադրբեջանցի մրցակիցներին

PanARMENIAN.Net - Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Antalya open international championships A դասի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է երկու մեդալ:

Հայաստանի պատանեկան հավաքականը գլխավորած Ալեքսան Աղաբալյանի ղեկավարությամբ Արայիկ Բրուտյանը դարձել է չեմպիոն՝ 52 կգ քաշային կարգի եզրափակչում նոկաուտով հաղթելով Ադրբեջանի ներկայացուցչին, հայտնում է Radar Armenia-ն:

67 կգ քաշային կարգում Գոռ Հակոբյանը, հաղթելով թուրք մարզիկին, դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ, որտեղ պարտվել է Բելգիան ներկայացնող մարզիկին և զբաղեցրել երրորդ տեղը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---