Մանուկյանը ոսկի է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում, Ավետիսյանն՝ արծաթ![]() 6 ապրիլի 2026 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարմնամարզության հավաքականը երկու մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ հաջողությամբ հանդես գալով առանձին գործիքների եզրափակչում։ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի նժույգ-թափեր վարժությունում: Եզրափակչում Մանուկյանը, հավաքելով 14.800 միավոր, դարձել է հաղթող, հայտնում է Արմենպրեսը: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների նժույգ-թափերի եզրափակչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, որոնք նախօրեին հաղթահարել էին որակավորման փուլի արգելքը: Մամիկոն Խաչատրյանը 4-րդն է 14.533 միավորով: Մրցաշարի առանձին գործիքների օղակների վարժության եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ հավաքելով 14.300 միավոր, իսկ Արթուր Դավթյանը 13.833 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |