Բուրջանաձեն Վրաստանի ԱԳՆ-ից բացատրություններ է պահանջում հայ պատգամավորին երկիր չթողնելու համար

PanARMENIAN.Net - «Ժողովրդական շարժում` Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն պահանջում է Վրաստանի ԱԳՆ-ին բացատրություններ տալ, թե ինչու Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին արգելել են մտնել Վրաստան: Բուրջանաձեն հայտարարել է, որ ամեն դեպքում Վրաստանի ԱԳՆ-ը պետք է բացատրություններ տա այդ հարցի վերաբերյալ, եւ նման որոշում ընդունելու պատճառները պետք է շատ հիմնավորված լինեն: Նրա կարծիքով, եթե ԱԳՆ-ը ոչ մի լուրջ բացատրություններ չտա, հարկավոր կլինի ներողություն խնդրել պատգամավորից:



«Ինձ թվում է, ծայրահեղ դեպքում կոռեկտ չէ բարեկամ պետության օրենսդիր օրգանի պատգամավորին արգելել մտնելը Վրաստան, այն դեպքում, երբ դա բարեկամական երկիր է, մեր գործընկերը»,- նշել է Բուրջանաձեն, հաղորդում է Civil.ge-ն:



Հունիսի 19-ին Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որը հայտնի է իր հրապարակային ելույթներով ջավախքահայության խնդիրների մասին, առանց պատճառները բացատրելու արգելվել է մտնել Վրաստան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---