Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է ԱԱ գավաթի Օսիյեկի փուլի արծաթը![]() 13 ապրիլի 2026 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության խորվաթական փուլի արծաթե մեդալակիր: Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.583 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը: Առաջին հորիզոնականը 14.616 միավորով գրավել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Հարի Հեփվորնը, հայտնում է Արմենպրեսը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության այս փուլում ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 2026 թվականի աշխարհի գավաթում գրանցել է բացառիկ արդյունք՝ արժանանալով բացարձակ գավաթակրի կոչմանը։ Աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժություններում Արթուր Ավետիսյանը 6 փուլերից երեքում դարձել է ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |