Սամբոյի հավաքականը 1 ոսկի և 11 բրոնզ է նվաճել աշխարհի գավաթի փուլում![]() 13 ապրիլի 2026 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սամբոյի հավաքականը 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացված աշխարհի գավաթի փուլում, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։ Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը (մարզական սամբո)։ Բրոնզե մեդալներ են նվաճել 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո), 58 կգ քաշայիններ Նարեկ Գոգինյանը և Զավեն Արզումանյանը, 88 կգ քաշային Թաթուլ Ավագյանը, ինչպես նաև 98+ կգ քաշային Մխիթար Թեմուրյանը (մարտական սամբո)։ Մարզական սամբոյի կանանց պայքարում երրորդ տեղ են զբաղեցրել Աննա Այվազյանը (50 կգ), Սյուզաննա Մանուկյանը (72 կգ) և Աննա Մկրտչյանը (80+ կգ)։ Մարտական սամբոյի կանանց մրցումներում բրոնզե մեդալակիրներ են դարձել Մարիամ Ստեփանյանը (54 կգ), Սրբուհի Հովակիմյանը (59 կգ) և Եկատերինա Ժիգալովան (80 կգ)։ Սամբոյի աշխարհի գավաթի այս փուլին մասնակցել է ավելի քան 500 մարզիկ՝ 22 երկրից։ Մրցաշարը Երևանում անցկացվել է արդեն երրորդ անգամ, որտեղ նախկինում ևս կազմակերպվել են 2024 և 2025 թվականների աշխարհի գավաթի խաղարկությունները։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |