Ալեքսանյանը բաց կթողնի միայն Եվրոպայի առաջնությունը

Ալեքսանյանը բաց կթողնի միայն Եվրոպայի առաջնությունը

PanARMENIAN.Net - Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի միայն ապրիլի 20-ին Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այդ մասին հայտարարել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը անցել է եզրափակիչ նախապատրաստական փուլը՝ ապրիլի 20-26-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում նախատեսված Եվրոպայի առաջնությունից առաջ, հայտնում է Aysor.am-ը:

Բաբալարյանը հայտնել է, որ Արթուրը Գերմանիայում մեկամսյա բուժման կուրս է անցել և այժմ արդեն վերադարձել է թիմ։

«Նա գորգի վրա է, ակտիվորեն մարզվում է և զուգահեռ՝ շարունակում վերականգնողական գործընթացը։ Ուզում եմ հստակ ընդգծել՝ Ալեքսանյանը բաց է թողնում միայն և միայն Տիրանայում կայանալիք այս Եվրոպայի առաջնությունը։ Խոսք անգամ չկա մեկ տարվա դադարի կամ աշխարհի առաջնությունը բաց թողնելու մասին»,- նշել է Բաբալարյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---