FIDE-ն արձագանքել է Լպուտյանի ձերբակալմանը![]() 20 ապրիլի 2026 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ FIDE-ն, արձագանքել է Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Մանկավարժական համալսարանի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանի ձերբակալմանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ մեջբերլով հայտարարության տեքստը: FIDE-ն կարևորել է Շախմատի գիտահետազոտական կենտրոնի դերը: «Ցանկանում ենք առանձին նշել, որ Շախմատի գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը վաղուց կարևոր նշանակություն ունի շախմատային գիտության զարգացման և FIDE-ի կրթական ծրագրերի համար։ Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրն ընթացիկ տարում FIDE-ի գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն է»,-ասվում է հայտարարության մեջ: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել էինն Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա որդին, ինչպես նաև նույն համալսարանի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ազատ է արձակվել։ Իրավապահ մարմինները նրան մեղադրանք են առաջադրել, սակայն խափանման միջոց են կիրառել երկրից բացակայելու արգելքը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |