Նինո Կատամաձեն ելույթ կունենա Կասկադում

Նինո Կատամաձեն ելույթ կունենա Կասկադում

PanARMENIAN.Net - Վրացի հայտնի երգչուհի Նինո Կատամաձեն Ջազի միջազգային օրվա շրջանակում ելույթ է ունենալու Երևանում։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է տուրիզմի և մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը։

«Ապրիլի 30-ին Գաֆէսճեան քանդակների պուրակում (Կասկադ համալիր. խմբ․) կկայանա ամենամյա դարձած բացօթյա ջազային համերգը։ Ելույթ կունենան հայ և օտարազգի անվանի ջազ երգիչներ և երաժիշտներ՝ Երևանի ջազ կվարտետը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Գոռ Սուջյանը, Նինո Կատամաձեն, Վիգեն Արմենը և այլ հայտնի երաժիշտներ»,- ասել է Սագսյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Համերգը մեկնարկելու է ժամը 18։00-ին և ավարտվելու է ժամը 23։00-ին։ Համերգը կլինի Ջազի միջազգային օրվան նվիրված երևանյան 15-րդ միջոցառումը։

Կազմակերպիչներն են Երևանի քաղաքապետարանն ու Ջազի հայկական ասոցիացիան, իսկ մուտքը լինելու է անվճար։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---