Վարչապետը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի ավերման մասին․ Չեմ կարծում, թե պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկումների առարկա

Վարչապետը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի ավերման մասին․ Չեմ կարծում, թե պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկումների առարկա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի ավերման մասին հարցին, ասել է, որ «կնայեն, կվերլուծեն»:

«Մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ չեմ կարծում, թե դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկումների առարկա։ Սա մի իրավիճակ է, որը մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Փաշինյանը հավելել է, թե այսպիսի թեմաների նկատմամբ պետք է լինել շրջահայաց։

«Առավել ևս՝ հիմա։ Որովհետև նման թեմաները երկսայրի սուր են»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ավերել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը: Մինչ այդ ոչնչացվել էր Ստեփանակերտի Սբ Հակոբ եկեղեցին:

«Արցախ» միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ իշխանությունից պահանջելով «վերանայել Բաքվին խրախուսող անգործությունը»: Հայտարարությունում անդրադարձ է կատարվել Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացման դեպքերին՝ որակելով որպես մշակութային ցեղասպանության դրսևորում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---