Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ

Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին քառորդ եզրափակիչում հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Նա առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

2-րդ ռաունդում Չալոյանի հարվածաշարից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք է ստացել։ Մրցավարները, գնահատելով մինչև այդ մարզիկների վաստակած միավորները, հաղթանակը շնորհել են Չալոյանին։

Նա կպայքարի եզրափակչի ուղեգրի համար։

Ռուդոլֆ Գարբոյանը 1/4 եզրափակչում պարտվել է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---