Վարազդատ Լալայանը երրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն

Վարազդատ Լալայանը երրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը նվաճել է իր երրորդ ոսկե մեդալը Եվրոպայի առաջնություններում։

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ են մտել գերծանր քաշային ծանրորդները։ Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում բարձրացրել է 200 կգ և 210 կգ։ Այս ձևում նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Հրում վարժությունում նա կրկին եղել է առաջինը՝ բարձրացնելով 241 կգ քաշ։ Երկամարտի 451 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը դարձել է Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր, հայտնում է Արմենպրեսը:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր են դարձել Էմմա Պողոսյանը և Գարիկ Կարապետյանը, արծաթե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը և Արա Աղանյանը։ Բրոնզե մեդալ է նվաճել Մարտին Պողոսյանը։

Աննա Ամրոյանն էլ դարձել է ոսկե մեդալակիր հրում վարժությունում, իսկ Լիանա Գյուրջյանը` արծաթե։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---