Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն

Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը դարձել է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» կազմում` նվաճելով իր առաջին տիտղոսը։

Ֆուտբոլի Սերբիայի առաջնության 33-րդ տուրում Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում 3։0 հաշվով հաղթել է «Պարտիզանին» և ժամանակից շուտ ապահովել չեմպիոնի կոչումը, հայտնում է Factor.am-ը:

26-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել փոխարինման՝ հանդիպման 89-րդ րոպեին։

«Ցրվենա Զվեզդան» դարձել է Սերբիայի չեմպիոն արդեն 12-րդ անգամ։ Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը մասնակցել է 20 խաղի և գրանցել 4 գոլային փոխանցում։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---