Փաշինյանը վստահ է՝ մինչև 2029-ի ԱԱ-ն կունենանք նոր ստադիոն, ակնկալվում է 100,000 երկրպագուի այց![]() 30 ապրիլի 2026 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունը Հայաստանում և Վրաստանում անցկացնելու որոշմանը, վստահություն է հայտնել, որ մինչև 2029-ի ԱԱ-ն կունենանք նոր ստադիոն: «Ես մի քիչ լարված էի, բայց հիմա համոզված եմ, որ ամեն ինչ իրատեսական է, որ մինչև առաջնության մեկնարկը կունենանք ստադիոն»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստան է այցելելու ավելի քան 100,000 երկրպագու, իսկ մրցաշարի շրջանակում երկրում անցկացվելու է մոտ 30 խաղ։ «Ըստ էության, մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո իր նշանակությամբ երկրորդ կարևոր միջոցառումն է։ Ակնկալվում է, որ այդ օրերին կունենանք ավելի քան 100 հազար երկրպագու։ Այս պահին ծրագիրը նախնական է, և հնարավոր են որոշ փոփոխություններ», - ասել է նախարարը, հայտնում է Radar Armenia-ն: Նա նշել է, որ Երևանում կլինի մինչև 20 խաղ, իսկ Վանաձորում և Իջևանում՝ մինչև 10 խաղ։ «Ամենայն հավանականությամբ, մենք խոսում ենք 2029 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների մասին», - ասել է Անդրեասյանը։ Հայաստանն ու Վրաստանը 2029–ին կհյուրընկալեն ՖԻՖԱ–ի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |