Ադրբեջանը կասեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ![]() 1 մայիսի 2026 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը կասեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ: Այդ մասին դրույթը ներառվել է որոշման նախագծում, որը քննարկվել է Միլի մեջլիսի լիագումար նիստում։ Փաստաթուղթը դրվել է քվեարկության և ընդունվել է։ Որոշման համաձայն՝ Միլի Մեջլիսի և Եվրախորհրդարանի միջև համագործակցությունը դադարեցվում է բոլոր ուղղություններով, հայտնում է Haqqin.az-ը: Միաժամանակ դադարեցվել է նաև խորհրդարանի մասնակցությունը Եվրամիություն–Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի կանոնադրության համաձայն՝ մեկնարկել է այդ կառույցում Միլի մեջլիսի անդամակցության դադարեցման ընթացակարգը։ Ընթացակարգի ընթացքում Միլի մեջլիսի պատվիրակությունը չի մասնակցելու Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին։ Բաքուն նաև «դատապարտել է» ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որում իբր տեղ են գտել «Ադրբեջանի նկատմամբ անհիմն և կանխակալ դրույթներ»: Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին, վերահաստատվում է հանձնառությունը արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |