Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը՝ երիտասարդների ԱԱ բրոնզե մեդալակիր

Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը՝ երիտասարդների ԱԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:

Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ են մտել 86 կգ քաշային կանայք, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 103 կգ, 106 կգ ու 109 կգ: Հրումում նա բարձրացրել է 137 կգ ու 144 կգ: Այս վարժությունում նա 3-րդն է: Երկամարտի 253 կգ արդյունքով՝ Էմմա Պողոսյանը դարձել է ԱԱ բրոնզե մեդալակիր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---