ԶԼՄ․ Սպերցյանն ընդունել է Սաուդյան Արաբիայի առաջարկը

ԶԼՄ․ Սպերցյանն ընդունել է Սաուդյան Արաբիայի առաջարկը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը համաձայնություն է տվել տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնության բրոնզե մեդալակիր «Ալ Ահլի», գրում է Euro-football-ը «Mash на спорте» Տելեգրամ ալիքի վրա հղումով:

Նշվում է, որ սաուդյան ակումբը պատրաստ է նրա հետ 3-ամյա պայմանագիր կնքել՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով, ինչպես նաև լրացուցիչ բոնուսներով։ Նշվում է, որ բանակցությունները հասել են եզրափակիչ փուլ և տեղափոխումը հավանական է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատել է 25 միլիոն եվրո։

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը հորդորել էր Սպերցյանին տեղափոխվել Սաուդյան Արաբիա:

Սպերցյանն արդեն անցած խաղաշրջանում 42 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---