ARARAT հայկական կոնյակը Երևանի գինու օրերին![]() 3 հունիսի 2026 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ARARAT հայկական կոնյակը դարձյալ միանում է «Երևանի գինու օրեր» փառատոնին, որն այս տարի նշում է իր 10-ամյակը։ Այսպես՝ հունիսի 5-ին, 6-ին և 7-ին ARARAT-ը կհյուրընկալի այցելուներին իր գունագեղ և տարբեր փորձառություններ առաջարկող տաղավարում, որի վայրն անփոփոխ է՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դիմաց։ Հետևելով այցելուների ջերմ արձագանքներին` այս տարի ևս ARARAT-ը փառատոնի այցելուներին կներկայացնի ARARAT Flavors շարքը և դրա հիման վրա ստեղծված կոկտեյլները՝ ցույց տալով հայկական կոնյակի մատուցման այն ձևերը, որոնք հատկապես արդիական են ամառային եղանակին։ Ավելին, այս տարի այցելուներին սպասվում է վարպետաց դաս փորձառու բարմենների կողմից, ինչպես նաև սեփական կոկտեյլ պատրաստելու հնարավորություն։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |