Ալիև․ TRIPP-ն անարգել հաղորդակցություն կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև![]() 15 հունիսի 2026 - 17:06 AMT PanARMENIAN.Net - TRIPP-ն անարգել հաղորդակցություն կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 80-ամյակի առթիվ հղած շնորհավորական ուղերձում: «Մենք «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի» (TRIPP) նախագիծը, որը կապահովի անարգել հաղորդակցություն Ադրբեջանի Հանրապետության հիմնական տարածքի և Նախիջևանի միջև և կդառնա Միջին միջանցքի մաս, դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանն ուղղված հերթական ներդրում»,-նշել է նա, հայտնում է APA-ն: Նա անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին: «Մենք նաև երախտապարտ ենք Ձեզ Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջմղման հարցում ցուցաբերած վճռականության համար։ Ձեր ներկայությամբ Վաշինգտոնում եռակողմ համատեղ հռչակագրի ստորագրումը, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախաստորագրումը խաղաղաշինության ոլորտում Ձեր հետևողական ջանքերի արդյունքն են»,-ասվում է Ալիևի ուղերձում: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Նախաստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |