Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում ավարտվել է երկրպագուների քվեարկությունը, որի արդյունքներով 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։ Նա լավագույնն էր ճանաչվել նաև մրցաշրջանի առաջին հատվածից հետո։

Սպերցյանը ստացել է ձայների 35․26 տոկոսը:

Քվեարկությունում երրորդ տեղը զբաղեցրել է դարպասապահ Ստանիսլավ Ագկացևը, իսկ Երկրորդ հորիզոնականը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցրել է հարձակվող Ջոն Կորդոբան, ասվում է ակումբի կայքում:

Քվեարկությանը մասնակցել է 1769 մարդ։ Ակումբը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և շնորհավորել Էդուարդ Սպերցյանին, ինչպես նաև մյուս մրցանակակիրներինմ։

Անցած մրցաշրջանում Սպերցյանը սահմանել էր ակումբային նոր ռեկորդ՝ մեկ մրցաշրջանում կատարելով 17 գոլային փոխանցում, ինչպես նաև կրկնել է Ռուսաստանի առաջնության բարձրագույն դիվիզիոնի ռեկորդը՝ 16 գոլային փոխանցմամբ։ Բացի այդ, Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խփել է 13 գոլ, ևս մեկը՝ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ «Գոլ + փոխանցում» համակարգով նա նույնպես եղել է ազգային առաջնության լավագույններից։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---