Իրանի հոգեւոր առաջնորդները մահապատիժ են պահանջում ցույցերի կազմակերպիչների համար

PanARMENIAN.Net - Իրանի հոգեւոր առաջնորդները մահապատիժ են պահանջում հունիսի 12-ին նախագահական ընտրություններից հետո ողջ երկիրն ընդգրկած ընդդիմության բողոքի ցույցի կազմակերպիչների համար:



Ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո այաթոլլա Ահմադ Հաթամին , որը հայտնի է որպես նախագահ Ահմադինեժադի մերձավորը, հայտարարել է. «Ես պահանջում եմ, որպեսզի երկրի իրավական համակարգը վճառական առճակատմանն մեջ մտնի այդ անօրինական ցույցերի կազմակերպիչների հետ: Ես պահանջում եմ նրանց նկատմամբ բարձրագույն պատիժ սահմանել, առանց խղճահարության», - հաղորդում է MIGnews.com-ը:



Հաթամին հայտարարել է, որ անկարգությունների կազմակերպիչների դեմ բարձրագույն պատժի սահմանումը համապատասխանում է իսլամական օրինականության նորմերին: Իրանի կառավարամետ ԶԼՄ-ները հաղորդում են, որ ցույցերի ցրման ընթացքում վերջին օրերին սպանվել է կամավորների «Բասիջ» ջոկատի 8 անդամ եւ 17 ցուցարար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---