Բաքվում Մոսկվային գործարք են առաջարկում. Ղարաբաղը գազի փոխարեն

PanARMENIAN.Net - «Ինձ դժվար է կասկածել քարոզչական դիրքորոշման մեջ, բայց Ռուսաստանին գազի վաճառքի հարցերում ես Ադրբեջանին խորհուրդ կտայի յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել: Ռուսաստանն այնպիսի երկիր է, որ միշտ կատարում է իր պայմանմավորվածությունները: Հիշենք թեկուզ նրա վերաբերմունքը Բելառուսի կամ Թուրքմենստանի հանդեպ: Ուստի Բաքուն պետք է ուշադիր լինի այդ հարցում»,- հայտնել է Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն` մեկնաբանելով Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագրի առաջիկա ստորագրումը:



«Ադրբեջանը պետք է Մոսկվայի առջեւ պայման դնի նախքան գազային համաձայնագրերի ստորագրումը: Եթե Մոսկվան մեզ օգնի լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, ապա իմաստ ունի Ռուսաստանին գազ տալ: Բայց չմոռանանք, որ մենք նույնպիսի հույսեր էին փայփայում, երբ մեր նավթը տալիս էինք Արեւմուտքին, երբ միլիարդավոր դոլարներ ներդնելով երկրի տնտեսության մեջ, նավթի հսկաները չեն պատրաստվում դրանք ռիսկի ենթարկել, եւ այսօր Արեւմուտքի միջազգային կազմակերպությունների ու դիավանգետների հայտարարություններում անթաքույց սպառնալիք է հնչում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:



Արդյո՞ք արժե երկրորդ անգամ մտնել նույն գետը` պայմանագիր կնքելով այնպիսի հզոր ընկերության հետ, ինչպիսին «Գազպրոմն» է: Ես գտնում եմ, որ մենք պետք է Ռուսաստանի առջեւ լրջորեն բարձրացնենք Ղարաբաղի հիմնախնդիրը»,- ասել է նա, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---