Հենրիխ Մխիթարյանն իր ձեռքի և ոտքի հետքերն է թողել «Փյունիկի» «Փառքի ծառի» մոտ![]() 20 հունիսի 2026 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի լավագույն ռմբարկու ևնախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ձեռքի և ոտքի հետքերն է թողել «Փյունիկի» «Փառքի ծառի» մոտ: Այդ մասին ասվում է ակումբի ֆեյսբուքյան էջում: Մինչ արարողության մեկնարկը Մխիթարյանը հարգանքի տուրք է մատուցել իր հոր՝ Համլետ Մխիթարյանի հիշատակին։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայկական ֆուտբոլի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկի հիշատակը։ «Փյունիկ» մարզաբազայում նա հանդիպել է պատանի ֆուտբոլիստների, ակումբի սաների հետ։ Մխիթարյանը հենց «Փյունիկում» է սկսել իր ֆուտբոլային կարիերան: Նա հայտարարել է, որ կփորձի ևս մեկ տարի շարունակել ելույթները, հայտնում է «Ազատությունը»: «Կփորձեմ մեկ տարի էլ հանդես գալ, հետո արդեն կհասկանամ՝ արդյո՞ք ժամանակն է ավարտելու կարիերաս, թե՞ ոչ և ինչով կցանկանամ զբաղվել: Դեռ չեմ կարող ասել՝ ինչով եմ զբաղվելու, որովհետև դեռ դրա մասին չեմ մտածել, չնայած, որ հնարավորությունները շատ են, բայց պետք է լավագույնն ընտրեմ ինձ համար»,- ասել է Մխիթարյանը: Հենրիխ Մխիթարյանը 2022-ի մարտին հայտարարեց Հայաստանի հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |