«Ոսկե ծիրան»-ի «Կորիզ» ծրագիրը գնահատելու է մենթոր-ժյուրի Միշել Ֆրանկոն![]() 27 հունիսի 2026 - 11:39 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի գնահատումը, նախորդ տարվա նման, 2026-ին ևս վստահվել է մեկ անձի՝ մենթոր-ժյուրիի ձևաչափով։ Եթե 2025-ին այդ պարտականությունն իրականացրել է ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենը, ապա այս անգամ այդ դերում հանդես կգա մեքսիկացի հայտնի ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի Գլխավոր մրցանակի դափնեկիր Միշել Ֆրանկոն։ «Ֆրանկոյի ֆիլմերն արդեն մեկ տասնամյակից ավելի սառը ցնցուղի պես սթափեցնում ու ապշեցնում են համաշխարհային հանդիսատեսին։ Ռեժիսորի ստեղծած անզիջում ու դաժան էկրանային իրականության մեջ հանրահայտ դերասանները՝ Ջեսիքա Չեսթեյնը, Թիմ Ռոթը և ուրիշները, հնարավորություն են ստանում ներկայանալ չափազանց անսովոր լույսի ներքո»,- ասվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղորդագրության մեջ: Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12–19-ը։ Այս տարի ևս կինոփառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոններից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը և այլ առաջատար կինոհարթակներ։ Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |