Թուրքիան և Ադրբեջանն ուզում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում փախլավան գրանցել որպես իրենց ժառանգություն

Թուրքիան և Ադրբեջանն ուզում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում փախլավան գրանցել որպես իրենց ժառանգություն

PanARMENIAN.Net - Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հայտ են պատրաստել և նախաձեռնել են ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում» փախլավան գրանցել «baklava» և «pakhlava» անվանումներով, ինչպես հաղորդել է Türkiye թերթը։

Վերջնական որոշումն ընդունվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջկառավարական կոմիտեի 21-րդ նիստում, որը անցկացվելու է Չինաստանի Սյամեն քաղաքում՝ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 5-ը, գրում է Auroranews.am-ը:

Թուրքական պարբերականն իր երկրի այս նախաձեռնությունը հին հայկական աղանդերի վերաբերյալ բացատրել է «Հունաստանի հետ վաղեմի վեճերով»՝ հրապարակելով լեգենդ այն մասին, թե փախլավայի բաղադրատոմսը հայտնաբերվել է «պալատական խոհարարական գրառումներում դեռևս սուլթան Մեհմեդ Նվաճողի ժամանակներից»։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---