Հուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում

Հուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում

PanARMENIAN.Net - Հունիսի լույս 30-ի գիշերն Արեգակի վրա արձանագրված բարձրագույն X դասի բռնկումը, ըստ կանխատեսումների, Երկրի վրա առաջացնելու է մագնիսական փոթորիկ, որն, ամենայն հավանականությամբ, լինելու է ուժգին։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։

«Բարձրագույն մակարդակի փոթորիկներ և ռադիացիոն տատանումներ այս դեպքում չեն սպասվում, և նույնիսկ նախորդ մակարդակի (G4) հազիվ թե հասնի, սակայն G3 կարգի (ուժեղ) իրադարձությունները, ըստ ամենայնի, անխուսափելի են»,- ասված է լաբորատորիայի հաղորդագրության մեջ, հայտնում է Sputnik Արմենիան:

Մասնագետների տվյալներով՝ բռնկման պայթյունի ալիքը Երկրին կհասնի հուլիսի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում։

«Սպասվող փոթորիկն ամենաուժգինը կլինի ընթացիկ տարվա մարտից ի վեր»,-նշել են գիտնականները։

Հունիսի 30-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:50-ին, Արեգակի վրա գրանցվել է X1.1 դասի բռնկում։ Այն արձանագրվել է 4475 տիրույթում։ Միաժամանակ գիտնականները նշել են, որ այս պահին Արեգակի վրա գործում է տարվա ամենամեծ՝ 4478 տիրույթը, որը դեռևս նման հզոր երևույթներ չի առաջացրել։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---