Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն![]() 8 հուլիսի 2026 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Տերտերյանը (77 կգ) Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։ Եզրափակչում Տերտերյանը 4:0 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդան Նահմաթովին։ Մեկնարկային գոտեմարտում Տերտերյանը 9։0 հաշվով առավելության է հասել Ավստրիայի ներկայացուցչի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակչում նույն՝ 9։0 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում 8։0 հաշվով առավելության է հասել Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Էդգար Պետրոսյանը (55 կգ) և Ալեքս Մարգարյանը (63 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |