Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ![]() 11 հուլիսի 2026 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մրցումները սկսել են նաև ազատ ոճային ըմբիշները։ Մրցագորգ դուրս եկած հայ մարզիկներից 65 կգ քաշային Արեն Հայրապետյանը դուրս է եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նա 6-5 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին։ 79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը հուլիսի 11-ին գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։ 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը և 97 կգ քաշային Հակոբ Հակոբյանը մասնակցելու են սփոփիչ գոտեմարտերի։ Իսկ 70 կգ քաշային Դավիթ Դավթյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտվել է։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |