Արման Ծառուկյանը 11:0 հաշվով հաղթել է ղազախ Կուատ Խամիտովին

Արման Ծառուկյանը 11:0 հաշվով հաղթել է ղազախ Կուատ Խամիտովին

PanARMENIAN.Net - UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը «RAF Georgia» մրցաշարում 11:0 հաշվով հաղթել է ղազախ Կուատ Խամիտովին:

«RAF Georgia» մրցաշարn ազատ ոճի ըմբշամարտի ամերիկյան «Real American Freestyle» լիգայի առաջին արտագնա (արտասահմանյան) միջոցառումը։

Համիտովը մենամարտից անմիջապես հետո հայտարարել է, որ ռևանշ է պահանջում, բայց արդեն Հայաստանում, գրում է Sputnik Արմենիան:

«Լսել եմ, որ Հայաստանում RAF մրցաշար է անցկացվելու, այդ պատճառով, եթե Արմանը պատրաստ լինի, ուրախ կլինեմ ռևանշ անել»,- հայտարարել է Համիտովը։

Ծառուկյանն ակնարկել է, որ պատրաստ է մարտի, բայց դժվար թե Համիտովին հաջողվի ռևանշ անել։

Այս պահի դրությամբ Ծառուկյանը 7 հաղթանակ է տարել ազատ ոճի ըմբշամարտի 7 գոտեմարտում: Մարզիկի հաջորդ մրցակիցը կլինի UFC-ի նախկին մարտիկ Քոլբի Քովինգթոնը:

Արման Ծառուկյանը RAF-ում նորամուտը նշել է 2026-ի հունվարին։

Խառը մենամարտերի (MMA) շրջանակում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման՝ ունենալով 23 հաղթանակ և 3 պարտություն։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---