Երեխաները մարզվել են «Օլիմպավանի» կապարակնքված դռների առջև![]() 16 հուլիսի 2026 - 14:42 AMT PanARMENIAN.Net - «Օլիմպավանի» աշխատակիցներն ու սաները համալիրի հարակից տարածքում յուրօրինակ բողոքի ակցիա են իրականացրել։ Վաղ առավոտից «Օլիմպավանի» կապարակնքված դռների առջև գորգեր են փռվել, որտեղ անցկացվել է բռնցքամարտի մարզում, հայտնում է Sputnik Արմենիան: «Հուլիսի 26-ին երեխեքը մրցումների են, պետք է պատրաստվենք, չգիտենք, թե ուրիշ ինչ անենք, դրա համար ստիպված այստեղ ենք մարզվում»,- «Կենտրոն» հեռուստաընկերության հետ զրույցում նշել է բռնցքամարտի մարզիչներից մեկը: Նրա խոսքով՝ մարզումները մեկ այլ վայր տեղափոխելը դժվար է, քանի որ ավելի քան 100 երեխաներ բնակվում են հենց այդ տարածքում։ Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |