Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ «Eternity-2026» զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ «Eternity-2026» զորավարժություններ կանցկացնեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում անցկացվելու է Ադրբեջանում նախատեսված «Eternity-2026» համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանավորման հիմնական համաժողովը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է APA-ն:

Նոյեմբերին նախատեսված զորավարժություններին երեք երկրների զինծառայողների հետ միասին կմասնակցեն նաև Ադրբեջանի Հանրապետության ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության և «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։

Նշվում է, որ զորավարժությունների սցենարը հիմնված է մասնակից երկրների տարածքով անցնող ռազմավարական օբյեկտների և հաղորդակցային ուղիների պահպանության ու մարտավարական պաշտպանության գործողությունների վրա։

Համաժողովի ընթացքում քննարկվել են զորավարժությունների թեման և նպատակները, միավորված շտաբի կազմը, տեղանքում մշակվելիք մարտավարական դրվագները, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---