ARARAT թանգարանը հյուրընկալել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվիրակությանը![]() 16 հուլիսի 2026 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Ի նշանավորումն ARARAT հայկական կոնյակի և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ավելի քան 20-ամյա համագործակցության, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը հյուրընկալել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվիրակությանը՝ փառատոնի հիմնադիրներին և միջազգային հյուրերին։ Այցի շրջանակներում հյուրերը ծանոթացել են ARARAT հայկական կոնյակի արժեքահեն պատմությանը, վարպետության ավանդույթներին, ինչպես նաև անդրադարձել բազմամյա համագործակցության հիշարժան դրվագներին։ ARARAT-ի և «Ոսկե ծիրանի» համագործակցության այս տարվա դրվագը դարձել է ARARAT թանգարանում հատուկ տակառի հիմնադրումը։ Այն խորհրդանշում է ավելի քան երկու տասնամյակ համատեղ ստեղծված մշակութային ժառանգությունը, գործընկերության ամրությունն ու այն արժեքները, որոնք տարիներ շարունակ միավորել են երկու խորհրդանշական հայկական բրենդներին։ Այցը շարունակվել է ARARAT թանգարանի գանձարանում, որտեղ հյուրերին ներկայացվել է ARARAT հայկական կոնյակի տարեգիրը՝ 1902 թվականի նմուշներից մինչ մեր օրեր։ Հենց այստեղ է պահվում նաև լեգենդար «Դվին» կոնյակի պատմական հավաքածուն, ներառյալ այն անդրանիկ նմուշները, որոնք պաշտոնապես մատուցվել են Յալթայի կոնֆերանսի ժամանակ։ Հատկանշական է, որ «Ոսկե ծիրան» փառատոնի այս տարվա ֆիլմերից մեկը՝ Կաննի կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակի կրկնակի դափնեկիրՊավել Պավլիկովսկու «Հայրենիք» ֆիլմի դրվագներից մեկում, ակնարկային անդրադարձ է կատարվել այս կոնյակին։ Խորհրդանշական հղում անելով ֆիլմին՝ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը Պավել Պավլիկովսկուն նվիրել է «Դվին» հայկական կոնյակի հատուկ շիշ, ընդգծելով, որ կինոն և մշակութային ժառանգությունը հաճախ հատվում են ամենաանսպասելի և վերաիմաստավորված ձևերով՝ ստեղծելով պատմություններ, որոնք շարունակում են ապրել ժամանակի մեջ։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |