Սիմոն Աբգարյանն ու Ռոման Բալայանն շրջել են ARARAT թանգարանում

Սիմոն Աբգարյանն ու Ռոման Բալայանն շրջել են ARARAT թանգարանում

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրեր անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանն ու հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Ռոման Բալայանն այցելել են ARARAT թանգարան։

Հյուրերը Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանում, բացահայտել, թե որքան ամուր է միահյուսված ARARAT հայկական կոնյակը հայկական մշակույթին և ինչպես է իր մեջ անփոփում վարպետության ավանդույթները սկսած 1887 թվականից։

Ռոման Բալայանը, ով բազմիցս հյուրընկալվել է ARARAT թանգարում, հաճույքով վերհիշել է իր նախորդ այցերը՝ ընդգծելով, որ այստեղ յուրաքանչյուր այցելություն նոր բացահայտումների առիթ է։ Մինչդեռ, Սիմոն Աբգարյանի համար սա առաջին այցն էր գործարան, որի ընթացքում նա մեծ հետաքրքրությամբ ծանոթացել է հայկական կոնյակագործության պատմությանը և կոնյակ ստեղծելու արվեստին։

ARARAT թանգարանի գանձարանում Սերգեյ Խաչատրյանը Սիմոն Աբգարյանին հանձնել է ARARAT Charles Aznavour Signature blend հատուկ կոնյակը։

«Շառլ Ազնավուրն աշխարհին սովորեցրեց, որ իսկական մեծությունը չափվում է ոչ միայն տաղանդով, այլև առատաձեռնությամբ։ Իր երաժշտության, ձայնի և մարդասիրական գործունեության միջոցով նա Հայաստանը կրում էր իր սրտում։ Շատ առումներով Ձեր անցած ճանապարհը նույնպես արձագանքում է այդ ժառանգությանը։ Ձեր դերերով, գրական գործունեությամբ, հիշողության պահպանմանն և այն մարդկանց ձայն տալու հանձնառությամբ, որոնց պատմությունները երբեք չպետք է մոռացվեն, դուք դարձել եք հայկական մշակույթի ամենաազդեցիկ դեսպաններից մեկը»,- ընդգծել է Սերգեյ Խաչատրյանը։

Այցի շրջանակներում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանը փառատոնի և ARARAT-ի բազմամյա համագործակցությունը վավերագրող տակառի առջև Ռոման Բալայանին է հանձնել «Փարաջանովյանթալեր» մրցանակը` հավելելով, որ այս խորհրդանշական վայրում մրցանակի հանձնումը պատահական չէ։ Այն մեկ անգամ ևս ընդգծում է արժեքների նկատմամբ հարատև հավատարմությունը։

Իր հերթին ԵԿԳ գործադիր տնօրենը, նվիրելով Ռոման Բալայանին խորհրդանշական ARARAT Charles Aznavour Signature blend կոնյակը, նշել է, որ Երևանի կոնյակի գործարանի համար մեծ պատիվ է տեսնել մեծն ռեժիսորին ARARAT թանգարանում և յուրաքանչյուր նման հանդիպում առանձնահատուկ արժեք ունի։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---