ԵԽԽՎ ամառային նստաշրջանից հետո Հայաստանում միջկուսակցական կրքերը բորբոքվել է

PanARMENIAN.Net - «Սեւ PR-ի եւ Զարուհի Փոստանջյանին ազգային դավաճանության մեջ մեղադրելու համար իշխանություններն անմիջապես գործի դրեցին իրենց լծակները Ստրասբուրգում: Սակայն, նրանք մոռացել են, որ հենց իրենք են դավաճանները»,- նշել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Սաֆարյանն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:



Ստեփան Սաֆարյանն ապացույցներ է ներկայացրել այն մասին, 2008 թվականին Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ավետ Ադոնցը ստորագրել էին մի փաստաթուղթ, որում նշվում է, որ Ադրբեջանում ժողովրդավարության զարգացմանը խանգարում է զինված հակամարտության ու Ադրբեջանի օկուպացված հողերի առկայությունը: «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում եւ նրա շուրջ զինված հակամարտությունը շարունակում է վտանգել խաղաղությունն ու անվտանգությունը, ինչպես նաեւ խախտում է Ադրբեջանի պետության տարածքային ամբողջականությունը», - նշվում է փաստաթղթում, որի տակ ստորագրել են հայկական պատվիրակության մի շարք ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---