Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրանի» միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել![]() 22 հուլիսի 2026 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան» երևանյան 23-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի, հայտնում է Gravity Production ընկերությունը։ Նշվում է, որ այս մրցանակը գնահատական է ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական թիմի համատեղ աշխատանքի և մասնագիտական գործունեության համար, գրում է Factor.am-ը: «Այս ճանաչումը ոչ միայն նշանակալի ձեռքբերում է, այլև նոր փուլ ֆիլմի միջազգային կինոփառատոնային ճանապարհորդության մեջ։ Վստահ ենք, որ այն դեռ կունենա նոր ցուցադրություններ, նոր հանդիսատես և նոր հաջողություններ աշխարհի տարբեր հարթակներում»,- ասվում է հաղորդագրությունում։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Արթուր Սահակյանն է, պրոդյուսերը՝ Արամայիս Հայրապետյանը, օպերատորը՝ Սիմոն Դավթյանը, մոնտաժողը՝ Նարեկ Խաչատուրյանը, ձայնային ձևավորումն ու երաժշտությունը հեղինակել է Արման Փարսամյանը, իսկ գունային մշակումն իրականացրել է Adler Colorist-ը։ Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվել է Մելագրոս Մումենթալերի «Հոսանքներ» (The Currents) ֆիլմին։ «Արծաթե ծիրանը» ստացել է Մորթեզա Ահմադվանդի և Ֆիրուզե Խոսրովանի «Անցյալ․ ապառնի․ շարունակական» (Past, Future, Continuous) ֆիլմը, իսկ Սեբաստիան Բրամեսհուբերի «Լոնդոն» (London) ֆիլմն արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |