Մինսկում անցնում է ԱՊՀ երկրների մշտական ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը30 հունիսի 2009 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մինսկում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կանոնադրական եւ այլ մարմիններում ԱՊՀ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը: Նիստում կքննարկվի հոկտեմբերի 8-9-ին Քիշնեւում կայանալիք ԱՊՀ ԱԳՆԽ եւ Համագործակցության նախագահների խորհրդի նիստերի օրակարգը: Օրակարգի առաջին կետը ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության խորհրդի գործունեության մասին հարցն է, որը ստեղծվել է 2006թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ: Համաձայնագիրը ստորագրել են 11 պետությունների ղեկավարներ, բացառությամբ Թուրքմենստանի: Բացի այդ, մշտական ներկայացուցիչների խորհրդի անդամները կքննարկեն ԱՊՀ Գործադիր կոմիտեի առաջարկությունը` ԱՊՀ անդամ երկրների դպրոցներում ԱՊՀ-ին նվիրված միասնական դասի անցկացման վերաբերյալ, որի շրջանակներում դպրոցականները կհամալրեն իենց գիտելիքները կազմակերպության գործունեության եւ երկրների համագործակցության մասին, հաղորդում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |