Լենինգրադի շրջանում ԱԹՍ-ի հարվածից Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել![]() 24 հուլիսի 2026 - 11:45 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Լենինգրադի շրջանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնել է ծրջանի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն։ «ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Վսևոլոժսկի շրջանի Նովոսարատովկա գյուղում գտնվող Wildberries ընկերության պահեստներում»,- գրել է Դրոզդենկոն «Մաքս» հարթակի իր ալիքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա նաև հայտնել է, որ հարվածի հետևանքով երեք մարդ է վնասվածքներ ստացել։ «Երեք մարդ է տուժել»,- գրել է նա: Վիրավորներին միջին ծանրության վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները նրանց անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում։ Շրջանի ղեկավարը նաև հայտնել է, որ անօդաչուների հարվածի հետևանքով փլուզվել է «Սևերնայա» թռչնաֆաբրիկայի պահեստը, սակայն այնտեղ տուժածներ չեն եղել։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանի երկնքում ընդհանուր առմամբ հակառակորդի 59 անօդաչու է խոցվել։ Ավելի վաղ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին Կրասնոդարում և Նևիննոմիսկում: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար Տատյանա Կիմը: Կրասնոդարում ԱԹՍ-ի բեկորների պահեստային համալիրի վրա ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տուժել է տասը մարդ։ Բացի այդ, դրոնների բեկորները վնասել են երկու բազմաբնակարան շենք և երկու առանձնատուն։ Հուլիսի 17-ին անօդաչու թռչող սարքերը հարվածներ էին հասցրել Կոտովսկում և Էլեկտրոստալում գտնվող երկու խոշոր լոգիստիկ կենտրոններին։ Հարվածների հետևանքով զոհվել էր 8 աշխատակից, բռնկվել են հրդեհներ, իսկ Ռուսաստանի խոշորագույն առցանց խանութի աշխատանքը, որն օրական կարող է մշակել ավելի քան 20 միլիոն պատվեր, խափանվել է։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրավիճակը բարդ է՝ հաշվի առնելով թե՛ ընկերության, թե՛ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կրած վնասները։ Նա նաև հերքել է Ուկրաինայի մեղադրանքները, թե Wildberries-ը զբաղվում է ռազմական նշանակության սարքավորումների մատակարարմամբ։ Photo. Ria Novosti Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |