Պետբյուջեից 24 մլն դրամ կհատկացվի Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավին համար

Պետբյուջեից 24 մլն դրամ կհատկացվի Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավին համար

PanARMENIAN.Net - Պետական բյուջեի պահուստային ֆոնդից նախատեսվում է մոտ 24 մլն դրամ հատկացնել Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման համար։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կառավարությանը որոշման նախագիծ է ներկայացրել, հայտնում է Factor.am-ը:

Նախագծի համաձայն՝ միջոցառումը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի օգոստոսին՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Այն լինելու է երկօրյա հեծանվային արշավ, որին կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք։

Կազմակերպիչները նախատեսում են ներգրավել մոտ 170 մասնակցի Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից։

Փաստաթղթում նշվում է, որ 2024 թվականին անցկացված «TOUR DE SEVAN 2024» հեծանվարշավը դրական արձագանք է ստացել մասնակիցների շրջանում, ինչի հիման վրա որոշում է կայացվել շարունակել նախաձեռնությունը և կազմակերպել նոր արշավ։

Հիմնավորման համաձայն՝ միջոցառման նպատակն է նպաստել հեծանվային սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը, առողջ ապրելակերպի տարածմանը, սպորտային տուրիզմի խթանմանը և Սևանա լիճը որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման վայր ներկայացնելուն։

Նշված գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ «Մասսայական սպորտ» ծրագրի շրջանակում՝ կառավարության պահուստային ֆոնդից։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---