Խ.Աբովյանի տուն-թանգարանում կբացվի ԵՊՄՀ թանգարանագիտության ֆակուլտետի մասնաճյուղը 2 հուլիսի 2009 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Գրող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի շենքը Երեւանի Քանաքեռ համայնքում երկար տարիներ ցավալի վիճակում գտնվելուց հետո վերջապես վերանորոգվել է 185 մլն դրամով: Այդ գումարը Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ հատկացվել էր Հայաստանի պետբյուջեից: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսին հայտնել է Խ.Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը: Նրա խոսքով, 20 մլն դրամով, որից 10 մլն հատկացվել է պետբյուջեից, իսկ մնացած 10 մլն` VivaCell-MTS ընկերության կողմից, վերանորոգվել է թանգարանի ցուցասրահը, որի ընդհանուր մակերեսը կազմում է 600 քառ. մետր: Թանգարանի բակում, որի ընդհանուր տարածքը կազմում է 1 հա, տնկվել է 2500 ծառ: Վերջին շաբաթվա ընթացքում սկսվեցին թոնրատան վերանորոգման աշխատանքները: Ծրագրվում է 200 հոգու համար նախատեսված դահլիճի կահավորումը: «Նորոգումից հետո Խ.Աբովյանի տուն-թանգարանում կբացվի Երեւանի պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության ֆակուլտետի մասնաճյուղը»,- ասել է Հովհաննես Զատիկյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |