Ներկայացվել է Իրանում կայացած ընտրություններում խախտումների մասին զեկույցը

PanARMENIAN.Net - Իրանի նախագահության նախկին թեկնածու Միր Հոսեյն Մուսավին տարածել է նոր 25-էջանոց զեկույց, որտեղ բերվում են հունիսի 12-ի ընտրություններմ տեղ գտած խարդախություններն ու խախտումները: Ձայնի իրավունքի պաշտպանության կոմիտեի զեկույցում, որը ղեկավարում է Մուսավիի գրասենյակը, մեղադրանքներ կան Մ.Ահմադինեժադի հասցեին, որն օգտագործել է իր պետական մեքենայի ողջ հզորությունը նախընտրական արշավի ժամանակ:



Մասնավորապես, ասվում է, որ արմտական նախագահի աշխատակիցները կանխիկ գումարներ էին բաժանում Ահմադինեժադին աշխտավոր դասակարգի կողմից նրան ձայներ ապահովելու համար:



Զեկույցում մեղադրանքներ կան նաեւ ՆԳՆ, Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի հասցեին, որոնք սատարում էին Ահմադինեժադին:



Ըստ Մուսավիի, Խորհրդի անդամները, հրապարակայնորեն սատարում էին նախագահին: Վերջում զեկույցւմ հռետորական հարց է հնչում, թե ինչու 14 մլն քվեաթերթիկ ավել է տպագրվել ընտրողների ընթահնուր թվի` 46 մլն համեմատ, հաղորդում է MIGnews.com-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---